Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Դուրս կգա՞ Հունաստանը եվրոյի գոտուց

Դուրս կգա՞ Հունաստանը եվրոյի գոտուց
05.01.2015 | 11:53

Գերմանիան համաձայն է, որ Հունաստանը դուրս գա եվրոյի գոտուց՝ գրում են գերմանական լրատվամիջոցները: Նախօրեին վերլուծաբանները կանխատեսել էին, որ Աթենքը կարող է հրաժարվել եվրոյից, եթե արտահերթ ընտրություններում հաղթի Ալեքսիս Ցիպրասի արմատական ձախ կոալիցիան: Հիմա փորձում են կանխատեսել, թե ինչ է սպասվում Հունաստանին ու եվրոյի գոտուն:
Spiegel-ը արձանագրել է, որ և Գերմանիայի կանցլերը, և ֆինանսների նախարարը ընդունելի են համարում, որ Հունաստանը կարող է դուրս գալ եվրոյի գոտուց: Պատճառը տարադրամային միության առաջընթացն է 2012-ի ճգնաժամից հետո: Շատ քիչ է ռիսկը, որ Հունաստանի որոշումը վարակիչ կլինի այլ երկրների համար, որովհետև և Պորտուգալիան, և Իռլանդիան վերականգնել են իրենց տնտեսական վիճակը: Financial Times-ը փորձում է հասկանալ՝ Հունաստանը կշարունակի՞ բարեփոխումները, թե՞ ընտրողներն այնքան են հոգնել բարեփոխումներից ու խնայողության միջոցառումներից, որ կձերբազատվեն թե՜ մեկից, թե՜ մյուսից: Թերթը ընդունում է, որ հույների համար իրոք դժվար է՝ գործազուրկների թիվը մեծանում է, կենսաթոշակը` կրճատվում: Ալեքսիս Ցիպրասը հրապարակել է շատ գայթակղիչ ծրագիր, որը ընդհանուր ոչինչ չունի բյուջետային միջոցների խնայողության հետ: Financial Times-ը կարծում է, որ Ցիպրասը հազիվ թե գնա դեֆոլտի: Առավել հավանական է համարվում փոխզիջումային սցենարը, որով հունական հաջորդ կառավարությունը կընդունի պահանջվող բարեփոխումները՝ պարտքի մի մասը ներելու դիմաց:
Այս գնահատականի հետ համաձայն է և Frankfurter Allgemeine Zeitung-ը: Հեղինակները հիշեցնում են, որ բոլորովին վերջերս շոտլանդացի արմատականները ևս ասում էին, որ կառանձնանան Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորությունից, բայց ոչինչ չստացվեց: Ցիպրասը կարող է և չհաղթել: Հույները կարող են ցանկանալ, որ ամեն ինչ մնա՝ ինչպես կա: Նույնիսկ հաղթանակի դեպքում ձախերը կարող են բանակցություններ սկսել եվրոպացի դոնորների հետ: Ի վերջո, եվրոյի գոտուց դուրս գալը Հունաստանի համար կարող է աղետ դառնալ: Եվրոն այլ տարադրամով փոխարինելուց հետո հիպերինֆլյացիան կարող է տևել մի քանի տարի, և հույները, միևնույն է, եկամուտների անկում կունենան: Վարկատուներին պարտքերը (մի քանի հարյուր միլիարդ) հույները պետք է վերադարձնեն եվրոյով: Գերմանացի փորձագետները 15 տոկոս են գնահատում Հունաստանի եվրագոտուց դուրս գալու շանսերը, 85 տոկոսը տարբերակված է՝ հույները չեն ընտրի Ցիպրասին, կընտրեն, իսկ նա կհրաժարվի արմատական պահանջներից:

Դիտվել է՝ 979

Մեկնաբանություններ